Երկու անհայտ անձինք Լոս Անջելեսում Bank of America-ի մենեջերին ստիպել են թալանել այն բաժանմունքը, որտեղ աշխատում է, հաղորդում է Reuters-ը:
Գողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի առավոտյան:
Ինչպես լրագրողներին հաղորդել է Լոս Անջելեսի շրաջանի շերիֆի դեպարտամենտի քարտուղար Սթիվ Ուիտմորը, գողերը մենեջերին առևանգել էին Հանտինգթոն Պարկում գտնվող սեփական տնից սեպտեմբերի 4-ի երեկոյան:
Հաջորդ օրը նրանք կնոջ վրա ամրացել են ինչ-որ սարք, որը նրանց խոսքով՝ ռումբ է, ու նրան պարտադրել են բանկի ստորաբաժանումից վերցնել կանխիկ գումարը:
Հանցագործներն այնուհետ հեռացել են սպիտակ «Կիա»-ով: Ոստիկանները կնոջ վրայից հեռացրել են սարքը, որն իրականում ռումբ չի եղել:
Չի հրապարակվում ո՛չ մենեջերի, ո՛չ էլ հափշատակած գումարի չափը:











































