Կանադայի ոստիկանությունը Օնտարիո լճում (Տորոնտո) հայտնաբերել է մարդկային մարմնամասերով ճամպրուկ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Արդյոք աճյունը կապ ունի՞ օգոստոսի 16-ին Տորոնտոյի զբոսայգիներից մեկում հայտնաբերված գլխի ու ոտնաթաթերի հետ, ոստիկանները դժվարացել են ասել:
Կանադայի տարածքում հայտնաբերված մարդկային մարմիններն իրենց վրա բևեռեցին հանրության ուշադրությունը «կանադացի խելագար» Լուկա Ռոկկո Մանյոտայի հետ կապված պատմությունից հետո, երբ նա անդամահատեց իր սիրեկանին` չինացի ուսանող Լին Յունին:
Ներկայում Մանյոտան սպասում է դատարանի վճռին:









































