Ամերիկացի դեմոկրատները ուղղում են արել իրենց նախընտրական պլատֆորոմում` նշելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա գլխավորած կուսակցությունը Երուսաղեմը ճանաչում են որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Չորեքշաբթի երեկոյան համագումարը բացելով՝ ֆորումի ղեկավար, Լոս-Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլյարաիգոսը հայտարարել է, որ փաստաթուղթը պատրաստող հանձնաժողովն առաջարակում է ուղղում կատարել Երուսաղեմի կարգավիճակի մասով: Սկզբում պետք է խմբով բղավեին ուղղման կողմնակիցները, այնուհետև՝ ո՛չ ասողները: Երկու պատասխանի կողմնակիցները գրեթե հավասար են եղել: Հայտարարվել է երկրորդ քվերակություն: Պատկերը գրեթե նույնն է եղել:
Համագումարի ղեկավարը հայտարարել է, որ, իր կարծիքով, ուղղումը կատարելու համար անհրաժեշտ ձայներ հավաքվել են: Դժգոհություն հայտնողներ եղել են, սակայն ուղղումն ընդունվել է:











































