«Արքայական ակումբ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ, ավագ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուին վերաբերող վերջին լուրերը, ըստ որոնց՝ մարզիկը ցանկություն է հայտնել «Ռեալ»-ից հեռանալու, որի մասին, ըստ նրա, տեղյակ են նաև ակումբում:
«Հասկանում եմ, որ մարդկանց համար դժվար է պատկերացում կազմել ֆուտբոլիստի կյանքի վերաբերյալ: Բայց հարկավոր է հասկանալ ու գիտակցել, որ մենք էլ ենք մարդկային էակներ: Մենք էլ ունենք ընտանիքներ, խնդիրներ, հարազատներ, և նրանք բոլորն էլ կարևոր են»,- ասել է Կասիլյասը:







































