Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ ինքը շատ երջանիկ է թիմում՝ չնայած խաղալու քիչ հնարավորություն ստանալուն:
«Չեմ կարող ասել, որ ինձնից շատ լավ փոխարինող ֆուտբոլիստ դուրս կգա: Ես, ինչպես բոլորը, շատ եմ սիրում խաղալ, դուրս գալ խաղադաշտ: Եթե անգամ ինչ-որ բանից գոհ չեմ, չեմ պատրաստվում քննարկել դա այլոց հետ: Չեմ պատրաստվում նաև ձեռքերս ծալած նստել. աշխատելու եմ, աշխատելու և աշխատելու՝ այնքան, մինչև իրավիճակը փոխվի: Ընդհանրապես, ես եկել եմ այստեղ, որպեսզի կարիերաս ավարտեմ «Բարսա»-ում»,- Soccerway-ը փոխանցում է Ֆաբրեգասի խոսքերը:







































