Ավելի քան երկու շաբաթ առաջ արևելյան (սեֆարդներ) հրեական համայնքները սկսել են կարդալ Սլիխոտը`մեղքերի ներման համար հատուկ աղոթքները, որոնք կարդում են պասի օրերին և Յոմ-Կիպուրից (Դատաստանի օրվանից) առաջ, գրում է mignews.com-ը: Մեկ շաբաթ հետո նրանց միանում են եվրոպական համայնքները:
Հրեական Էլուլ ամսվա օրերին կրոնական հրեաները արթնանում են առավոտյան շատ վաղ, հավաքվում են սինագոգներում և կարդում են Սլիխոտը, որը ապաշխարանքի կոչ է անում:
Հրեական համայնքի սովորությունների համաձայն՝ Սլիխոտը սկսում են կարդալ Ռոշ-Աշանի (հրեական Նոր Տարի) նախորդ կիրակի օրը:
Ընդ որում՝ ընթերցումը պետք է շարունակվի առնվազն չորս օր:
Սլիխոտի տեքստերի թվում ամենագեղեցիկը պիյուտներն են, որոնցից շատերը հայտնի են անգամ աշխարհիկ հրեաներին, օրինակ «Ադոն ա-Սլիխոտ»-ը, որն Իսրայելում Յոմ-Կիպուրի նախօրեին կարելի է լսել ռադիոյով երթուղային տաքսիներում:
Պիյուտների հեղինակների թվում են հայտնի ռաբբի Գերշամը, Ռաշին, Ռաբբի Շլոմո Իբն Գվիրոլը, ռաբբի Էլեազարը և այլոք: