Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Կուն Ագուերոն հրավիրվել է հավաքական՝ Աշխարհի խաղերի ընտրական փուլին մասնակցելու:
Սերխիոն դեռևս լրագրողների հետ զրույցում էր հայտարարել, որ հնարավորություն կա՝ ինքը մասնակցի Պերուի դեմ խաղին: Սակայն, չնայած այս ամենին, «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ Ագուերոն չպետք է մեկնի՝ Արգենտինայի հետ ԱԱ ընտրական փուլին մասնակցելու՝ դժգոհելով ՖԻՖԱ-ի կանոնակարգից:
«Ուղղակի ծիծաղելի է: Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ մենք չենք կարող թույլ չտալ մեր ֆուտբոլիստին մեկնել՝ հավաքականի հետ խաղերին մասնակցելու նույնիսկ այն պարագայում, երբ նա վնասվածք ունի: Անկեղծ ասած՝ սա ինչ-որ ծիծաղելի կանոն է: Սակայն սա է ՖԻՖԱ-ի կանոնները, և մենք չենք կարող շրջանցել դրանք: Մնում է միայն՝ Ագուերոն հրաժարվի Արգենտինա մեկնելուց, որ ամեն ինչ ավելի չխորանա ու չբարդանա»,- ասել է Մանչինին:








































