Իտալիայի խաղողագործական-գինեգործական տնտեսություններից մեկը հայտարարել է մահմեդականների համար հատուկ «շամպայնի» արտադրության մասին:
«Zerotondo» անվանումով առաջին 15 000 շիշը վաճառքում կհայտնվի առաջիկայում:
Շուկա մուտք գործող խմիչքն ուղիղ իմաստով չի կարելի անվանել շամպայն, քանի որ բացարձակապես չի պարունակելու ալկոհոլ: Այն հայտնվելու է վաճառակետերում «խաղողի բնական, փրփուն հյութ» անվան տակ և ունենալու է «halal» գրառումը, ինչը նշանակում է, որ չեն խախտվում իսլամական կրոնական սննդային արգելքները:
Մահմեդական «շամպայնը» արտահանվելու է Մալազիա, Գանա և Նիգերիա: Առաջին տարում ընկերությունը նախատեսում է թողարկել 100 000 շիշ:











































