Իրանը ծովի ելք չունեցող Աֆղանստանին թույլ կտա մուտք ունենալ ծովային Շաբահար նավահանգիստ: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է չորեքշաբթի Քաբուլում` Աֆղանստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների` Զալմա Ռասուլի և Ալի Աքբար Սալեհի կողմից:
Ռասուլը հայտարարել է, որ այդ պայմանավորվածությունը կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը և կկրճատի Աֆղանստանի կախվածությունը այլ երկրներից:
Հիշեցնենք, որ Աֆղանստանն ու Իրանը ապրիլին համաձայնագիր են ստորագրել աֆղան գործարարին Չարբահար նավահանգստի մոտ 50 հա հողատարածք տրամադրելու մասին, որը շահագործվելու է բեռնափոխադրումների համար:










































