Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է պաշտոնյաների և գործարարների բնակարանների վրա հարձակումների և հափշտակությունների գործով դատավարությունը: Ցուցմունք է տվել բերման ենթարկված մեկ տուժող, և ևս երկու տուժածների նկատմամբ կայացվել է բերման ենթարկելու որոշում:
Հիշեցնենք, որ Մանվել Բադալյանի տան գողությունը ևս մտնում է քրեական այս գործի մեջ: