Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետ. լեգենդի վերածնունդ» ֆիլմը վարձույթի 7 շաբաթների ընթացքում IMAX կինոթատրոններում «աշխատել» է 102,4 մլն դոլար: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Նոլանի աշխատանքը դարձել է նման արդյունք ցուցաբերած երկրորդ ֆիլմը: Առաջին կինոնկարը, որը IMAX կինոթատրոններում հավաքել է 100 մլն դոլարից ավելի, Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ն է:
Հաղորդվում է, որ ֆիլմը ցուցադրվել է IMAX-ի 557 էկրաններին: Այդ ցուցանիշը ներառում է Չինաստանի 75 կինոթատրոնները, որտեղ կինոնկարի վարձույթը սկսվել է օգոստոսի 27-ին, մինչդեռ այլ երկրներում՝ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին:









































