Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ՌԱԿ դիվանի անդամները վարչապետին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: «Ուրախ եմ, որ Ռամկավար ազատական կուսակցությունն սկսել է վերամիավորման և ուժերի համախմբման գործընթաց: ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի մեր ավանդական կուսակցությունները լինեն ուժեղ, համախմբված, որովհետև դա հայ ժողովրդի ինքնակազմակերպման կարևորագույն միջոցներից մեկն է: Ավանդական կուսակցությունների ցանկացած պառակտում չի բխում մեր ժողովրդի շահերից»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի ՌԱԿ-ի դերակատարությունը Հայաստանի քաղաքական դաշտում բարձրանա:

Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված և ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, այդ թվում մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: ՌԱԿ վարչության գործադիր մարմնի ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրենց գործունեությամբ նպաստել Հայաստանի առաջընթացին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև օլիգոպոլ երևույթների դեմ պայքարին:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից` զրուցակիցներն անդրադարձ են կատարել սիրիահայերի կողմից Հայաստանում ներդրումների իրականացման գործընթացներին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին, մասնավորապես, վերջիններս կարող են իրենց բիզնես ծրագրերը ներկայացնել Զարգացման հայկական գործակալություն և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ օգնություն:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը սիրիահայերին օժանդակելու նպատակով վերջիններիս ազատել է բազմաթիվ ընթացակարգային ռեժիմներից և վարչարարական գործողություններից:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր քայլերին առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում