Մոլորակի տարբեր ծայրերում ապրող երիտասարդները հնարավորություն ունեն անվանակոչել այն երկնաքարը, որից ապագայում NASA-ի առաքելության անդամները կներկայացնեն գրունտի նմուշներ:
Origins-Spectral Interpretation-Resource Identification-Security-Regolith Explorer (OSIRIS-REx) առաքելությունը նախանշված է 2016 թվականին: Ընտրվել է Երկրից ոչ հեռու գտնվող 1999 RQ36 երկնաքարը: Գիտնականները եզրակացնում են, որ առաքելությունը լույս կսփռի Արեգակնային համակարգի ծագմանը վերաբերող հարցի վրա:
OSIRIS-Rex նախագծի մասնակիցներից Ջեյսոն Դվորկինի խոսքով` առաքելության ընթացքում ստացված նմուշները հետազոտության նպատակով հասանելի կլինեն հետագա սերունդներին. գուցե այն մարդը, ով կանվանակոչի այս երկնաքարը, կդառնա այն գիտնականը, որը կուսումնասիրի ստացված նյութը:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան բոլոր դեռահասները: Յուրաքանչյուր մասնակից կկարողանա ցույց տալ 16 նիշից բաղկացած մեկ անվանում: Մրցույթը կշարունակվի մինչև 2012թ. դեկտեմբերի 2-ը:
Առաջին տեղը կզբաղեցնի այն մասնակիցը, որի անվանումը կարժանանա Small-Body Nomenclature միջազգային տիեզերական միության հավանությանը:










































