ՄԱԿ-ը մտահոգված է եգիպտացորենի, հացահատիկի ու սոյայի գների կտրուկ աճով, որով կարող է կրկնվել 2007-2008թթ. պարենային ճգնաժամը:
ՄԱԿ-ի կառույցները կոչ են անում արագ կարգավորել միջազգային գործողությունները` ուղղված այդպիսի սցենարի զարգացման դեմ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնի հաղորդագրության մեջ:
Նախօրեին Միացյալ ազգերի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամն ու Պարենի համաշխարհային ծրագիրը հանդես են եկել պարենի համաշխարհային գների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Հայտարարության հեղինակները կոչ են անում անհապաղ համատեղ միջոցառումներ ձեռնարկել և մոտակա ամիսներին կոորդինացնել գործողությունները ճգնաժամի կրկնություն թույլ չտալու համար:
Փորձագետներն առաջարկում են միաժամանակ երկու խնդիր լուծել` հաղթահարել պարենի բարձր գները , որոնք կարող են լրջորեն վնասել այն երկրներին, որոնք դրանք ներմուծում են, բացի այդ` առաջարկվում է հասնել արտադրության ծավալների մեծացմանը:
ՄԱԿ-ի կառույցները նշում են, որ պարենի բարձր գները միայն ախտանիշներ են, ոչ թե հիվանդություն:











































