Բելառուսի ԲԱՏԵ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հայտավորված են Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկությանը:
Ակումբի հայտացուցակում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանի անունը: ԲԱՏԵ-ն հանդես կգա F խմբում, որտեղ ընդգրկված են նաև «Բավարիա»-ն, «Վալենսիա»-ն ու «Լիլ»-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկությանը հայտավորված է նաև Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ՝ Հենրիկ Մխիթարյանը՝ Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում:






































