Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում արքայազն Հարիի մասնակցությամբ սկանդալից հետո GQ ամսագիրը բացահայտել է Լաս Վեգասում մեկ գիշեր անցկացնելու գինը: Թիրախում, մասնավորապես, հայտնի Marquee գիշերային ակումբն է, որտեղ մեկ գիշերը` «համալիր ճոխություններով», արժե 500 հազար դոլար: The Daily Mail-ի տեղեկացմամբ` քիչ չեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց նման ճոխություն թույլ տալ՝ առանց վատ զգալու:
Այնտեղ յուրաքանչյուր սեղան ունի շարժական բար և մատուցող, Grey Goose օղու շիշն արժե 950 դոլար, Dom Perignon շամպայնը՝ 1150 դոլար: Գիշերային ակումբում պարահրապարակին մոտ գտնվող մեկ սեղանը զբաղեցնելու համար 10 հազար դոլար է անհրաժեշտ:
Իսկ եթե այդ ճոխությունները քիչ են, և ցանկանում եք դրան Քարդաշյանի աստղային փայլն ավելացնել, ապա ռեալիթի շուոի աստղի 20 րոպեանոց ներկայությունը արժե 100 հազար դոլար: Ի դեպ, անցած տարի Քարդաշյանն իր ծնունդը նշել է Marquee գիշերային ակումբում, սակայն հեռացել է այնտեղից 20 րոպե անց:
Բարի այցելուների մասին խոսելիս մատուցողները մասնավորապես հիշել են Ինդոնեզիայի արքայազնին, որը մի քանի շաբաթ է անցկացրել ակումբում՝ օրական վճարելով 90 հազար դոլար:











































