Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին վրացական շուկայում կայուն աճում է ոսկու գինը: Թբիլիսյան խոշորագույն առևտրային կենտրոններից մեկում՝ «Ոսկե բորսայում», պլատինի 1 գրամը 82 լարիից բարձրացել է մինչև 96 լարի (1 դոլարը հավասար է 1.65 լարի):
Բորսայում ընդգծում են, որ, չնայած այդ գնաճին, ոսկյա զարդերի պահանջարկը դեռ շարունակում է մնալ բարձր: Վրացական միակ ոսկի արտադրող «Զարպախանա»-ի ներկայացուցիչը հաստատել է, որ օգոստոսի 10-ից հետո սկսվել է ոսկու գնաճ:









































