Ադրբեջանի երկու քաղաքացիները, որոնց լրտեսության կասկածանքով ձերբակալել էին Իրանի տարածքում, ազատ են արձակվել`«իսլամական բարեգթությունից» ելնելով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով իրանական հեռուստատեսությանը:
Ֆարիդ Գուսեյնը և Շահրիյար Գաջիզադեն ձերբակալվել էին մայիսի 2-ին` Թավրիզ քաղաքում: Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ ձերբակալությունը կատարվել է «հանցագործության իրականացման փորձի համար»: Ավելի ուշ տեղի իշխանությունները հաղորդել էին, որ Գուսեյնը և Գաջիզադեն աշխատել են Ադրբեջանի ազգային անվտագության նախարարությունում, հարևան Իրանի տարածք են ներթափանցել կեղծ հրավերով, և որ նրանց հանձնարարությունն է եղել գաղտնի ռազմավարական օբյեկտների մասին տեղեկություններ հավաքելը:
Ինչպես նշում է գործակալությունը, ձերբակալվածների ազատ արձակումը համընկել է Իրանի մշակութային ժառանգության հարցերով փոխնախագահ Հասան Մուսավիի Բաքու կատարած այցի հետ:
Բաքվի և Թեհրանի հարաբերություններն այս տարի մի քանի անգամ սրվեցին: Փետրվարին կողմերը մի քանի դիվանագիտական նոտաներ էին փոխանակել: Թեհրանը մեղադրել էր Բաքվին Իրանի միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականների սպանությունն իրականացնող անձանց աջակցելու մեջ: Բաքուն, իր հերթին,պնդում է, որ իրանական հատուկ ծառայությունների հետ կապված անձինք հարձակումներ են իրականցրել Ադրբեջանում արտասահամանցիների դեմ:











































