ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ չի կարողանում զսպել արցունքները կնոջ ելույթների ժամանակ:
Երեքշաբի օրը՝ ուշ երեկոյան, Միշել Օբաման ելույթով հանդես է գալու Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ, որն այս օրերին անցկացվում է Շարլոտ քաղաքում: Չորեքշբթի օրը հավաքի պատվիրակները պաշտոնապես դնելու են Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի թեկնածությունը:
«Ես գիտեմ, որ այժմ ինչ էլ ասեմ, դա կլինի միայն խղճուկ նմանակը այն խոսքի, որը դուք այսօր երեկոյան կլսեք Օբամաների ընտանիքի աստղից` Միշելից»,- ասել է Օբաման Նորֆոլկ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահն ասել է, որ կնոջ ելույթին հետևելու է Սպիտակ տնից:
«Ելույթը դիտելու եմ տանը, մեր աղջիկների հետ: Ես կփորձեմ, որ նրանք չտեսնեն, թե ինչպես է արտասվում իրենց հայրը, քանի որ երբ Միշելը սկսում է խոսել, աչքերս արցունքներով լցվում են: Բայց ես անհամբերությամբ սպսում եմ դեպի Շարլոտ ուղևորությանը: Վաղը ես մեկնում եմ այնտեղ»,- ասել է Օբաման:









































