Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոսել է թիմի՝ 2014 թվականի ԱԱ-ի ընտրական փուլի գալիք խաղերի մասին:
Նշենք, որ սեպտեմբերի 7-ին հավաքականը ընտրական փուլի շրջանակներում խաղ է անցկացնելու Բուլղարիայի հավաքականի հետ, իսկ չորս օր անց՝ Մալթայի:
«Պետք է հաղթենք հենց մեկնարկից: Այսպես թե այնպես չեմ կարող կանչել այնպիսի խաղացողների, որոնք լավ մարզավիճակում չեն: Պայքարը չափազանց մեծ է»,- ասել է Պրանդելին:









































