РИА Новости-ի փոխանցմամբ՝ ռուս մասնագետները պլանավորել են Բուշեհրի ատոմակայանի երաշխավորված շահագործումն իրենց իրանցի գործընկերներին հանձնել այս տարվա դեկտեմբերին: Այս մասին հայտարարել է ռուսական Атомстройэкспорт-ի ներկայացուցիչ Իգոր Մեզենինը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք հուսով են, որ ատոմակայանն իրանական կողմին կհանձնեն դեկտեմբերի երրորդ տասնօրյակին: Նա հավելել է, որ այն բանից հետո, ինչ ատոմակայանը շահագործման հանձնվեց իր ողջ հզորության 100 տոկոսով, իրենք պետք է իրականացնեն մի շարք փորձարկումներ, ինչից հետո նոր տեղի կունենա ատոմակայանի հանձնման գործընթացը:







































