«ԱՄՆ-ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ միջազգային իրավունքի և հելսինկյան սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը՝ ժամանելով Բաքու,- հաղորդում է Trend-ը:
«Մենք կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի հույս ունենք և կարծում ենք, որ առաջընթացը համապատասխանում է երկու երկրների շահերին: Նախատեսում եմ ծանոթանալ Իլհամ Ալիևի կարծիքին և տեղեկանալ՝ ինչպե՞ս կարող ենք առաջ շարժվել այդ հարցում»,- հայտարարել է Սթեյնբերգը:
Նա շեշտել է, որ շատ կարևոր է պահպանել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին, և իրենք ցանկանում են ներդրում ունենալ գործընթացում առաջխաղացում ունենալու հարցում:
Սթեյնբերգը Բաքու է ժամանել Վրաստանից, որտեղ հանդիպումներ է ունեցել իրավապաշտպանների և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: