Հոնդուրասի Լա Սեյբա քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել է 5 դեռահասների գլխատված մարմիններ: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, զոհերի մեջ կա 4 աղջիկ և մեկ տղա:
Դրանից մեկ օր առաջ ոստիկանությունը 3 գլխատված մարմիններ էր հայտնաբերել Տեգուսիգալպեում:
Ոստիկանությունը դժվարանում է պատասխանել այն հարցին՝ արդյոք երկու հանցագործությունները կապ ունե՞ն իրար հետ կամ ո՞վ կարող էր նման բան իրագործել:
Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ Հոնդուրասը աշխարհի ամենահանցագործ երկրներից մեկն է:









































