Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանները, թմրանյութ պահելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի, որի տաբատի գրպանից զննությամբ հայտնաբերվել է փաթեթ` դեղնականաչավուն զանգվածով:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:











































