Մեխիկոյում` մարաթոնյան վազքի ժամանակ, սրտի նոպայից մահացել է 33-ամյա Խուան Պաբլո դե լա Մորան: Այս մասին տեղեկացնում է EFE-ն:
Մրցմանը, որը կայացել է ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա, մասնակցել է 9000 մարդ: Դե լա Մորան իրեն վատ է զգացել եզրագիծը հատելուց անմիջապես հետո: Մարզիկին տեղափոխել են հոսպիտալ, որտեղ էլ նա մահացել է:
Մրցաշարի հաղթող է դարձել քենիացի Պիտեր Նկայան:







































