Փարիզի կենտրոնում այսօր ինքնաձիգից գլխին կրակելով ինքնասպան է եղել ֆրանսիական Արտասահմանյան լեգեոնի զինծառայող, հաղորդում է Agence France-Presse-ը:
26-ամյա զինծառայողի մարմինը հայտնաբերել են քաղաքապետարանի մոտ գտնվող կայանատեղիի զուգարանում: Մահացածի ո՛չ անունը, ո՛չ ազգային պատկանելությունը չի հաղորդվում: La Press Canadienne-ի հաղորդմամբ՝ նա ծնունդով Տորոնտոյից էր:
Հայտնի է, որ հակաահաբեկչական գործողությունների ուժեղացման շրջանակներում Արտասահմանյան լեգեոնը տեղի ոստիկանության հետ պարեկություն է կատարում Փարիզի և Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքների փողոցներում:
Արտասահմանյան լեգեոնը հիմնվել է 1831թ.: Խիստ ընտրությունից հետո դրա մեջ կարող են մտնել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պաշտպանել Ֆրանսիան և դրա դիմաց աշխատավարձ ստանալ:








































