Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ՀՀԿ կանանց խորհրդի կոչը` մայրե′ր, ողջ աշխարհի, միացե′ք…..

ՀՀԿ Կանանց Խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Եվրոպան ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես մի օրինակելի մոդել` հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, հանդուրժողականության հիմնարար արժեքների վրա:

Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող Հունգարիայի պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց…

Երկիր մոլորակի բոլոր մարդկային անհատներին`անկախ նրանց կրոնական, ռասայական, սոցիալական և անհատական արգելքների, միավորում են համընդհանուր արժեքները, որոնք մարդասիրական աշխարհայացքի սկզբունքների մարմնավորումն են և տարածվում են ոչ միայն յուրայինների, այլև բոլոր մարդկանց վրա:Այսօր տեղի ունեցած այս ոճրագործությունը լուրջ սպառնալիք է այդ արժեքների և երկիր մոլորակի համար:

Մենք փորձում ենք դաստիարակել մեր երեխաներին եվրոպական արժեքներով, որոնք նաև համամարդկային արժեքներ են: Դաստիարակության ամենահզոր ուժը օրինակի հիման վրա դաստիարակությունն է, մենք քարոզում ենք համամարդկային արժեքներ, բայց ականատես ենք լինում մարդկությանը սպառնացող նոր` բացասական արժեքների քարոզմանը, որտեղ փառաբանվում է ոճրագործը, և հերոսանում մարդասպանը:

Մեր կրթական համակարգը ինտեգրվում է եվրոպական կրթական համակարգին: Եվ այսօր մեզ` մայրերիս, անկախ ազգային պատկանելության, ամենաշատը պետք է մտահոգի, թե ինչպես կարող են մեր երեխաները սովորել Եվրոպայի տարբեր կրթական հաստատություններում, ինչպես կարող ենք ինտեգրվել եվրոպական արժեհամակարգին, երբ էթնիկ հողի վրա կատարված մարդասպանությունը դառնում է դարի վատագույն օրինակը մեր երեխաների ապագայի կերտման ճանապարհին:

Մայրե′ր ամբողջ աշխարհի, սա համամարդկային արժեքների ոչնչացմանն ուղղված սպառնալիք է: Տեր կանգնենք մեր զավակների անվտանգությանը, նրանց ապագային:

Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք համամարդկային արժեքներին համահունչ, բայց ունեցանք մարդկությանը սպառնացող սահմռկեցուցիչ օրինակ, որը ծնվեց եվրոպական մարդակենտրոն արժեքների կողքին:

Կոչ եմ անում աշխարհի բոլոր մայրերին միանալ և այս համամարդկային արժեքների ոտնահարմանը տալ մեր մայրական բարոյական գնահատականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում