Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հավանություն է տալիս Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Մարտինեսի տրանսֆերի ձեռք բերմանը:
«Բավարիա»-ն 40 մլն եվրո է վճարել Մարտինեսի տրանսֆերի դիմաց, և այժմ բոլորը մեծ ակնկալիքներ ունեն նրանից:
«Մարտինեսն, իսկապես, արժեքավոր ձեռքբերում էր ակումբի համար: Նա կարող է դառնալ այն օղակը, որը չէր բավարարում մեզ: Սակայն մենք պետք է համբերատարություն ցուցաբերենք: Մարտինեսին ժամանակ պետք կգա` իր լավագույն խաղային որակները ցուցադրելու համար: Կարծում եմ` Մարտինեսն անպայման իր ներդրումը կունենա մեր հաջողությունների գործում»,- ասել է Ռոբենը:







































