Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Փիթեր Մաուրերի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԿԽՄԿ աշխատանքը Սիրիայի ճգնաժամի հետևանքները կարգավորելու հարցում: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Երեկ ԿԽՄԿ նախագահը եռօրյա այցով մեկնել է Սիրիա: Սա նրա առաջին աշխատանքային այցն է այդ երկիր:
Նախագահ Ասադը Մաուրերին հայտնել է, որ, իր կարծիքով, կազմակերպության աշխատակիցներն իրենց գործը կատարում են անկախ և անաչառ՝ չպաշտպանելով կողմերից ոչ մեկին:
Շվեյցարացի Փիթեր Մաուրերը ԿԽՄԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012 թ. հուլիսի սկզբից:










































