Բահրեյնի քաղաքացիական դատական ատյանը հաստատել է ռազմական դատարանի դատավճիռը, ըստ որի՝ անցյալ տարի կազմակերպված բողոքի ցույցերի 20 մանակիցներ դատապարտվում են երկարաժամկետ ազատազրկումների:
Ինչպես հաղորոդւմ է BBC-ն, ռազմական դատարանում դատավճիռը հրապարակելիս նշվել է, որ ձերբակալվածները եղել են դավադիրներ, որոնք փորձել են «տապալել կառավարությունը»:
8 ակտիվիստներ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդ Հասան Մուշայման, դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Բահրեյնում քաղաքական իրավիճակում լարվածություն սկսվեց 2011 թ. փետրվարին, երբ երկրում մեծամասնություն կազմող շիաները դուրս եկան փողոց՝ պահանջելով իրենց ավելի լայն քաղաքական ազատություններ տալ:











































