Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Սաֆարովի արտահանձնումը լուրջ մարտահրավեր է միջազգային կառույցներին. «Բանակն իրականում»

«Բանակն իրականում» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

« 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ընթացքում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Արտահանձնման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով, միջազգային և հենց իր երկրի իրավական նոմերի ակնհայտ խախտմամբ ներում շնորհեց մարդասպանին, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բարձրացրեց Ռ.Սաֆարովի զինվորական կոչումը, պարգևատրեց բնակարանով և վճարեց հանցագործության համար ազատազրկման մեջ գտնված տարիների դիմաց աշխատավարձի չափով։

Գուրգեն Մարգարյանին ըստ էթնիկ և ազգային պատկանելության առանձնակի դաժանությամբ սպանած մարդասպանի արտահանձնումը, ներումն ու հերոսացումը հանդիսանում են մարդու կյանքի իրավունքի նկատմամբ բացառիկ ցինիզմով դրսևորվող անհարգալից վերաբերմունքի արտահայտություն: Սա լուրջ մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին, պետությունների համագործակցության սկզբունքներին և միջազգային կառույցներին:

Փաստորեն, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հովանավորում է ըստ էթնիկ և ազգային պատականելության սպանությունն, ինչը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքների ու մարդու բացարձակ իրավունքի ուղղակի խախտում: Ադրբեջանի ղեկավարությունն իր վարքագծով լուրջ մարտահրավեր է նետում նշված միջազգային հեղինակավոր կազմակերպություններին անդամագրված երկրների միջպետական հարաբերությունները կարգավորող հանրահայտ , ճանաչված և հիմնարար սկզբունքներին, որոնք ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրության ջանքերով: Ադրբեջանի տվյալ քայլը ոտնձգություն է ոչ միայն հարևան երկրի` Հայաստանի նկատմամբ, այլև` մարտահրավեր հենց այն միջազգային կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Ադրբեջանը:

Նման քայլերի անտեսումը և անուշադրության մատնումը ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և խաղաղությունը որպես գերագույն արժեքներ հռչակած վերոնշյալ միջազգային կառույցների կողմից կարող են հանգեցնել այդ կառույցների նկատմամբ հանրային անվստահության ձևավորմանը: Մյուս կողմից, դրանք կարող են նպաստել ազգայնամոլական ծայրահեղական տրամադրությունների ու շարժումների տարածմանը և տարածաշրջանային բախումների ու պատերազմների վերսկսմանը:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները ավելի վաղ ու պատշաճ գործելու և դիվանագիտական խողովակներով Ռ.Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ որոշումը կանխարգելելու փոխարեն, որի հավանականության մասին տեղյակ են եղել նախապես, հանդես են գալիս ուշացած հուզական հայտարարություններով ու գործողություններով` ընդհուպ կասեցնելով դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ և փորձելով, ըստ էության, քողարկել սեփական անգործությունը: Ավելին, սեփական անգործությունը փորձ է արվում սքողել ազգայնամոլական և ծայրահեղական շրջանակների անթաքույց հովանավորմամբ, որին մասնակցում են մինչև իսկ Ազգային ժողովի պատգամավորները: Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանություններն իրենց ապօրինի գործողություններն ու որոշումները վերստին քողարկում են ազգայնամոլական, էթնիկական, ազգային թշնամանքի և ատելության մթնոլորտի խրախուսմամբ:

Բազմիցս ենք անդրադարձել Հայաստանի իշխանությունների կողմից իրենց քաղաքացիների նկատմամբ դրսևորվող բացարձակ անտարբերության և անփույթ վերաբերմունքին: Հավաստի աղբյուրների համաձայն, 1994թ մայիսի 12-ի զինադադարից հետո մոտ երեք հազար զինծառայողներ զրկվել են կյանքից, իսկ նրանց` մի քանի անգամ ավելի մեծ թվով ծառայակիցներ խեղվել են հոգեպես ու ֆիզիկապես: Զոհ են գնացել ոչ միայն շարքային, այլև սպայական կազմի զինծառայողներ, որոնց կյանքի իրավունքը խախտվել է ինչպես բանակում (Արտակ Նազարյանի սպանությունը), այնպես էլ բանակից դուրս (Վահե Ավետյանի սպանությունը): Մինչդեռ ոճրագործների մեծ մասը կամ անպատիժ է մնում, կամ ստանում է ոչ համարժեք պատիժ:

Կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը, բռնությունը և անիրավությունը երկրում և զինված ուժերում շարունակվում են մնալ չլուծված հիմնախնդիրներ: Իշխանությունների կողմից չեն ձեռնարկվում գործուն քայլեր մարդու իրավունքները պաշտպանելու, անպատժելիության մթնոլորտը վերացնելու և արդարությունը վերականգնելու ուղղությամբ:

«Բանակն իրականում» նախաձեռնությունը սույն հայտարարությամբ կոչ է անում.

Միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ-ի նախագահին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, անհապաղ քննարկել և գնահատական տալ Ադրբեջանի նախագահի` Ռ.Սաֆարովի ներման մասին հրամանագրին և պետական մակարդակով հերոսացման գործընթացին.

Հայաստանի իշխանություններին` ձեռնարկել գործուն քայլեր ինչպե’ս Գուրգեն Մարգարյանի, այնպե’ս էլ մյուս բոլոր հայ զինծառայողների կյանքի իրավունքի խախտման անմիջական պատասխանատուներին և հովանավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ` ապացուցելու մարդու իրավունքների արժեքների կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում և երաշխավորելու այդ իրավունքների լիարժեք պաշտպանությունը մեր երկրում և նրա զինված ուժերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում