Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հասցեին այս օրերին մշտապես գովեստի խոսքեր են հասցեագրվում:
Կոլումբիացի ֆուտբոլիստի խաղը հերթական անգամ հիացմունքի է արժանացել` Եվրագավաթի խաղարկության Լոնդոնի «Չելսի»-ի հետ հանդիպումից հետո: Իսպանական ակումբը հաղթել է 4:1 հաշվով, իսկ Ֆալկաոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
«Ինձ համար ակնհայտ է առաջին հերթին մեկ հանգամանք` «Աթլետիկո»-ն թիմ է, և այդ թիմի կազմում հանդես են գալիս 11 ֆուտբոլիստներ, ոչ թե միայն ես: Թիմի բոլոր ֆուտբոլիստները գերազանց ֆուտբոլ են ցուցադրում: Կփորձեմ միշտ օգտակար լինել թիմին: Կցուցադրեմ լավագույն խաղային որակներս»,- Ֆալկաոյի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:







































