ՌԴ իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն, որ Պյատիգորսկում այրված սեփական տան պատճառը եղել է դիտավորյալ հրդեհումը: Այդ տանն է բնակվել 9-ամյա աղջկան բռնաբարած ու սպանած մեղադրյալը: Իրավապահները քրեական գործ են հարուցել հրդեհի փաստով: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության Ստավրոպոլի երկրամասի մամլո ծառայությանը:
Հիշեցնենք, որ Պյատիգորսկում Մաշուկ լեռան վրա հուլիսի 25-ին հայտնաբերվել էր բռնաբարված ու սպանված Անի Պրոկոպենկոյի դին: Սպանության կասկածանքով ձերբակալվել էր նախկինում դատապարտված Վիկտոր Համբարձումովը:
«Ավարտվել են լաբորատոր հետազոտությունները. հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքով հարցուցվել է քրեկական գործ. «Հրդեհի միջոցով գույքին դիտավորյալ վնաս հասցնելու» համար նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում»,- գործակալությանը բացատրել է զրուցակիցը:
Համբարձումովի տունը, որտեղ բնակվել է նրա մայրը, այրվել է օգոստոսի 17-ին: Այրվել է շուրջ 1 քմ տարածք:
Հայտնի է, որ մեղադրյալին ու նրա ընտանիքին վերցրել են հսկողության տակ` վերջիններիս հասցեին հնչող սպառնալիքների պատճառով:








































