Մադրիդի «Ռեալ»-ի նոր կիսապաշտպան Մայքլ Էսյենը ցանկանում է օգտակար լինել «արքայական ակումբ»-ին: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Ցանկանում եմ օգնել «Ռեալ»-ին` Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը պահպանելու գործում: Բացի այդ՝ ցանկանում եմ նաև «արքայական ակումբ»-ի կազմում Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ: Նպատակներս իրականացնելու համար քրտնաջան աշխատանք է պահանջվում: Հոգեբանորեն ես պատրաստ եմ մարզումներին:
Չեմպիոնների Լիգայի վերաբերյալ նշեմ, որ բարդ խմբում ենք: Սակայն մենք պատրաստ ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»,- հայտնել է Էսյենը:








































