Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Գավառում հիմնադրվեց դուդուկի մասնագիտացված դպրոց։
Այն առայժմ միակն է հանրապետությունում։ Դպրոցը կոչվել է ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանի անվամբ:
Գ. Դաբաղյանը ծննդով Գավառից է, ու նրա աջակցությամբ դպրոցում կաշխատեն բարձրակարգ մասնագետներ։
Դուդուկահարի խոսքով, դպրոցն ընդունվելուց բացի, սաները պետք է կարողանան նաև ներկայացվող պահանջներին բավարարել:
Այստեղ տեսական գիտելիքներից բացի` գործնական հմտություններ են ձեռք բերելու։
Ի դեպ, ըստ մասնագիտացված դպրոցի տնօրեն Գրիգոր Դաշտոյանի` դպրոցում իրականացվելու է հնգամյա և ութամյա կրթություն:
«Ութամյա դասընթացները ավարտելուց հետո դուդուկահարները առանց քննության, հարցազրույցով կարող են ընդունվել կոնսերվատորիա»,- ասաց Գ. Դաշտոյանը:
Այս օրերին դպրոցում սկսվել է հայտերի ընդունումը։