Մանկական` «Մեծ ճանապարհորդություն օդապարիկով» (The Oogieloves in the Big Balloon Adventure) ֆիլմը, որ ԱՄՆ-ում կինոէկրաններին էր հայտնվել օգոստոսի 29-ից, գրանցել է տոմսերի նվազագույն վաճառք: Այն ցուցադրվել է 2160 էկրանի վրա և ունեցել 488.1 հազար դոլարի մուտք, ինչը 2000-2500 էկրանի վրա ցուցադրված ֆիլմերի պատմության մեջ ամենավատ ցուցանիշն է: Մեկ կինոթատրոնում միջին վաճառքը կազմել է 207 դոլար, որը շատ վատ արդյունք է:
Մանկական ֆիլմը երեք գունավոր էակների մասին է, որոնք փնտրում են օդապարիկներ, առանց որոնց հնարավոր չէ տոնակատարություն կազմակերպել:











































