Լոնդոնի «Տոտենհեմ»-ը կարողացավ առավելության հասնել եվրոպական այլ գրանդների նկատմամբ` Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսի տրանսֆերի համար մղվող պայքարում:
Ակնկալվում էր, որ «Լիոն»-ի նախկին դարպասապահը անմիջապես տեղ կզբաղեցնի «Տոտենհեմ»-ի հիմնական կազմում, սակայն ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխարինել Բրեդ Ֆրիդելին, եթե վերջինս պահպանի ներկայիս մարզավիճակը:
«Պայմանագրում նշված չէ, որ նա անպայման պետք է խաղա հիմնական կազմում: Լյորիսը ստիպված կլինի մրցակցել այլ դարպասապահների հետ, իսկ Բրեդն այժմ հիանալի մարզավիճակում է և արժանի է խաղադաշտ դուրս գալուն»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:







































