ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռ ուսումնասիրում է սիրիական մամուլում հայտնված լուրերը, թե Ազատ բանակի առաջնորդները սպառնացել են ոչնչացնել Հալեպի և Դամասկոսի օդային տարածքներում հատնված բոլոր օդանավերը, և ավիաընկերություններին զգուշացրել են երեքշաբթի օրվանից թռիչքներ չիրականացնել: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, նման լուրերի հավաստիությունը ճշտելը շատ դժվար է:
«Շատ բարդ է, չգիտենք՝ այդ երկրում ով ինչ է ասում ու անում, ո՞ր աղբյուրին հավատալ: Եթե սպառնալիքնեը հաստատվեն, կորոշենք՝ ինչ անել»,- նշեց Տ. Բալայանը:
Հիշեցնենք, որ այսօրվանից «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Հալեպ իրականացվող չվերթները` հաշվի առնելով սիրիական Ազատ բանակի սպառնալիքները:











































