Քիմ Քարդաշյանը, որին միշտ տեսել ենք մարմինը կիպ գրկող հագուստներով, այժմ «թուլացնում» է զգեստապահարանը: Նրան տեսել են Քանյե Ուեսթի հետ Նյու Յորքի Jeffery հանրախանութում հերթական շոփինգի ժամանակ:
Կարծես թե Քանյեին գոհացնում է սիրելիի նոր զգեստապահարանը: Անցած շաբաթ նա «ֆիլտրել էր» այն` բացառելով այն հագուստներն ու կոշիկները, որոնք նա չի ցանկանում տեսնել Քիմի հագին: Այդ հագուստները 31-ամյա աստղը վաճառքի է հանել eBay-ում: Նոր հագուստները չեն ընդգծում Քիմի բարեմասնությունները:
Նշենք, որ զույգը նոր է վերադարձել Ֆիլադելֆիայից, որտեղ Քանյեն Jay-Z-ի հետ համատեղ ելույթ է ունեցել Made In America փառատոնի ժամանակ: Զույգն այնտեղ էր մեկնել մասնավոր ուղղաթիռով, որին մոտենալիս Քիմը ջանասիրաբար պահել է քամուց վեր բարձրացող հագուստը:
Համերգի ժամանակ Քիմն ու Բեյոնսեն քաջալերել են իրենց ամուսիններին, սակայն միմյանց հանդեպ ընկերական հարաբերություններ չեն դրսևորել: The Դaily Mail-ը նշում է, որ պատճառը Բեյոնսեի երկրպագուների կողմից հունիսին հնչեցված քննադատություններն էին` ուղղված Քիմի հետ ժամանակ անցկացնելուն:


















































