Wednesday, 17 06 2026
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը

Արման Վեզիրյանի փաստաբանը դատարանից խնդրել է տուժող գտնել

Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, որը հարուցվել էր ապրիլի 30-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջանում, Հայ ազգային կոնգրեսի պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով, Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի սեպտեմբերի 5-ին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արման Վեզիրյանի փաստաբան Նինա Կարապետյանցը:

Փաստաբանի փոխանցմամբ` դատարանը այս նիստում պետք է անդրադառնա իրենց կողմից ներկայացված միջնորդությանը` Տիգրան Մանուկյանին տուժող ճանաչելու վերաբերյալ:

Նշենք, որ ըստ մեղադրանքի` վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ Վեզիրյանը ձեռքով հարվածել է Մանուկյանին և, ձախ ճակատային շրջանի քերծվածքների, արյունազեղման ձևով վերջինիս պատճառել առողջությանը թեթև վնասվածքի հատկանիշներ չպարունակող վնաս, որն արտահայտվել է նաև Մանուկյանին ֆիզիկական ցավ պատճառելով: Ինչպես արդեն հայտնել ենք, այս նույն գործողությունները կատարելու համար մեղադրանքը նախ` առաջադրվել էր Մանուկյանին, որոշ ժամանակ անց էլ` Վեզիրյանին: Այժմ երկուսն էլ դատարանում ամբաստանյալի կարգավիճակում են, և ստացվում է, որ գործում տուժող կողմ չկա:

Արման Վեզիրյանի շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ անտրամաբանական ու աննախադեպ է, երբ քննվում է հանցագործություն, որում տուժող կողմ չկա: Բացի դրանից` նրա համոզմամբ` Տիգրան Մանուկյանի տուժող ճանաչվելու դեպքում իրենք կկարողանան նրան հարցաքննել, և տուժողի կարգավիճակում գտնվող անձը, ըստ օրենքի, պատասխանատվության կարող է ենթարկվել սուտմատնության համար, ինչը մեղադրյալի կարգավիճակում հնարավոր չէ: Փաստաբանի համոզմամբ` այս հանգամանքի ատկայության դեպքում Մանուկյանը որոշակիորեն կզգա իր ցուցմունքների լրջությունը:

Նշենք, որ փաստաբան Նինա Կարապետյանցի այս միջնորդության դեմ առարկել է դատախազ Աբրահամյանը՝ կարծիք հայտնելով, թե պարտադիր չէ, որ տուժող կողմ լինի, ինչից հետո դատավոր Նելլի Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ միջնորդությունը կքննարկի հաջորդ նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ ինչպես այս գործով նախորդ նիստում դատարանում պատմել է շտաբի ներկայացուցիչ, գործով վկա Դավիթ Գասպարյանը, վեճը սկսվել է այն բանից հետո, երբ ինքը քարոզչանյութը դրել է Ս. Սարգսյան փողոցի 126/1 տան բնակիչ Տիգրան Մանուկյանի բնակարանի դռան դիմաց, որի հետ, իր պնդմամբ, հարևաններ են: Մանուկյանը դուրս է եկել ու պարզաբանում պահանջել, ինչից հետո միջամտել է տարածքում դիտորդական առաքելություն իրականացնող Արման Վեզիրյանը: Ըստ Գասպարյանի` վեճը սկսել է Տիգրան Մանուկյանը. նախ` հայհոյել է Վեզիրյանին ու, վերջինիս պատասխան հայհոյանքից հետո հարձակվել ու բռունցքներով վնասվածքներ հասցրել իրավապաշտպանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում