Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հայաստանը պետք է հայտարարի, որ վերանայում է իր քաղաքականությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում

Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելը կարևոր թեստ է միջազգային հանրության համար. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` նշելով, որ Հայաստանը այս խնդրի արդյունքում կհասկանա, թե որ երկիրն ինչ քաղաքականություն ունի: Արդյունքում, ըստ Կիրակոսյանի, եթե միջազգային հանրությունը կտրուկ գնահատական չտա այս ամենին, Հայաստանը պետք է հայտարարի, որ վերանայում է իր քաղաքականությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում: «Երևանն ամեն ինչ արել է, մենք սպասում ենք Բրյուսելի պատասխանին»,- ասաց նա:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հայաստան կատարելիք այցի շրջանակներում Հայաստանի նախագահը պետք է շեշտի, որ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում է սպանվել հայ սպան, որ ՆԱՏՕ-ն չկարողացավ ապահովել Գուրգեն Մարգարյանի անվտանգությունը: «Սպասում ենք ՆԱՏՕ-ի քննադատություններին` ուղղված Ադրբեջանին»,- ասաց նա:

Կիրակոսյանի ասելով` խելացի քայլ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ղարբաղյան բանակցային գործընթացից: Ըստ քաղաքագետի՝ պետք է ասել. հասկանալով Ադրբեջանի նման պահվածքը` Հայաստանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունը Մինսկի խմբի շրջանակներում:

Բացի այդ, Հայաստանը պետք է մտածի Արցախի անկախությունը ճանաչելու մասին, ինչպես նաև պահանջի, որպեսզի այլ երկրներ նույնպես ճանաչեն: Իսկ տեղի ունեցածի արդյունքում ամենավտանգավոր դիտարկումն այն է, որ, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, հավանական է պատերազմի վերսկսումը:

«Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ նման սադրանքի համար պետք է վճարի: Երբ տեսնում ենք Ադրբեջանի քաղաքական և դիվանագիտական պրովոկացիաները, հասկանում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ պատերազմ սկսելուն` շատ լավ հասկանալով, որ կպարտվի: Այս պահին կարող ենք ասել, որ Ադրբեջանը շատ վտանգավոր և անկանխատեսելի թշնամի է, մի երկիր է, որը խրախուսում է ատելությունն ու սպանությունը»,- ասաց նա:

Ռիչարդ Կիրակոսյանը նաև նշեց, որ միջազգային հանրությունը պետք է պատժի Ադրբեջանին, որովհետև այդ երկիրը ոչ միայն Հայաստանի համար է վտանգ ներկայացնում, այլև միջազգային հանրության:

Տեղի ունեցածը, ըստ քաղաքագետի, խոսում է Ադրբեջանի բանակի մակարդակի մասին: Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակը խրախուսում է սպանությունները և մասնավորապես՝ քնած մարդուն կացնահարելը:

Ռիչարդ Կիրակոսյանը հատկանշական համարեց այն, որ ԱՄՆ-ն առաջինը արձագանքեց տեղի ունեցածին: «Շատ արագ և ուժեղ ձևակերպումներ էին: Սա, իհարկե, զիլ ձայն է այն պարագայում, երբ ոչինչ չենք լսում Մոսկվայից»,- ասաց նա` ընդգծելով, որ այս իրադարձությունը ցույց կտա, թե որքանով է Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` Հունգարիան գնաց այս որոշմանը Ադրբեջանից բնական գազ և ֆինանսական աջակցություն ստանալու համար: «Ադրբեջանն ասել է` դու մի մտածիր այդ մասին, մենք քննադատությունը մեր վրա կվեցնենք: Ադրբեջանն անկեղծ ասել էր, որ Բուդապեշտում դեսպանատուն բացելու պատճառը Սաֆարովին հետ բերելն էր»,- ասաց նա:

Ըստ Կիրակոսյանի` Հայաստանի ԱԳՆ-ն պետք է շատ լավ կանխատեսեր սա և պատրաստված լիներ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանում կա մի մեծ խնդիր` չի պլանավորվում անսպասելին:

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Սաֆարովին արտահանձնելու որոշումը Ադրբեջանի նախագահի և Հունգարիայի վարչապետի անձնական որոշումն է եղել: Հունգարիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, Կիրակոսյանի կարծիքով, այս որոշման հետ կապ չեն ունեցել: Քաղաքագետը նաև նշեց, որ Հունգարիայի կատարած քայլն ամոթալի է ոչ միայն այդ երկրի, այլև Եվրամիության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում