Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Լավրովը և Քլինթոնը պատրաստվում են քննարկել Սիրիայի հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վլադիվոստոկում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում պատրաստվում են քննարկել Սիրիայի հարցը:

«Սկզբունքային մակարդակով Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները չեն հակասում միմյանց: Ե՛վ մենք, և՛ նրանք արդյունքում միևնույն բանն ենք ցանկանում` Սիրիայի անցում ժողովրդավարական, պլյուրալիստական համակարգի, որը կիրականացվի հենց սիրիացիների կողմից՝ բոլորի կողմից այդ երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պայմաններում»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է նախարարը:

Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումը տեղի է ունենում Վլադիվոստոկում սեպտեմբերի 2-9-ը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրան չի մասնակցում. գագաթաժողովին ԱՄՆ-ը ներկայացնում է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Լավրովի խոսքով` երկու երկրների դիրքորոշումների տարբերությունն այդ նպատակին հասնելու մոտեցումների մեջ է:

«Ամերիկացիների համար կարևորը իրադարձությունների ընթացքը նախապես սահմանելն է, Բաշար Ասադին հեռացնելը և անցումային կառավարություն ստեղծելը՝ այդ բոլոր հարցերը համաձայնեցնելով առանց Սիրիայի ներկա իշխանությունների մասնակցության, այսինքն` փաստացիորեն պարտադրելով կարգավորման ծրագիր դրսից»,- ասել է Լավրովը:

Ի տարբերություն դրա՝ Ռուսաստանը, Լավրովի խոսքով, առաջարկում է առաջնորդվել Ժնևի պայմանավորվածությամբ, որի համաձայն հակամարտող կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նշանակեն լիազորված բանագնացներ: «Մնացած ամեն բան պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ՝ սիրիացիների կողմից: Նրանց երկրի ապագայի շուրջ հարցերի էության վերաբերյալ որևէ բան թելադրելը մենք համարում ենք հակաարդյունավետ: Չնայած հազիվ թե դրսից փաթաթված կարգավորումը կարողանա կայուն լինել»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում