Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իրանը պատրաստվում է երկու ամսվա ընթացքում խոշոր զորավարժություններ անցկացնել Թուրքիայի սահմանին: Դրանք անցկացվելու են Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում:
Զորավարժությունների ժամանակ փորձարկվելու են տարբեր տիպի հրթիռներ ու էլեկտրոնային սարքավորումներ (ռադարներ): Ակնկալվում է, որ այդ զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում:










































