Սեպտեմբերի 3-ին, ժամը 08.13-ին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 19.00-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Վազ-2102» մակնիշի 56 տտ 522 (վարորդ՝ 1952 թ. ծնված Աղվան Արղումանյան) և «Վազ-2107» մակնիշի 18տլ188 պետհամարանիշերի (վարորդ՝ 1985 թ. ծնված Սերոբ Մովսիսիյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վազ-2102» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1953 թ. ծնված Արշալույս Արղումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:











































