Սիրիայում օգոստոսին զինված հակամարտության զոհ է դարձել շուրջ 5000 մարդ, հիմնականում` խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտարարել են ընդդիմադիր ակտիվիստները:
UNICEF մանկական հիմնադրամի տվյալներով` միայն վերջին շաբաթվա ընթացքում երկրում հրետանակոծությունների և բախումների հետևանքով 1600 մարդ է սպանվել:
Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով` կիրակի Սիրիայում բռնության զոհ է դարձել ավելի քան 100 մարդ:
Կառավարական ուժերը Հալեպում հարվածներ են հասցրել ապստամբների դիրքերին: Մարտեր են ընթացել նաև Հոմս քաղաքում, Թուրքիայի հետ սահմանակից Իդլիբ նահանգում և Դամասկոսի ծայրամասերում:
Կիրակի Դամակոսում երկու պայթյուն է տեղի ունեցել Անվտանգության ծառայության շենքի հարևանոթւյանմբ: Տուժել են 4 զինծառայողներ:
Շաբաթ օրը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ը նոր հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել զինված պայքարն ու շեշտել է, որ այդ կոչը առաջին հերթին վերաբերում է Սիրիայի իշխանություններին:










































