Яндекс.Пробки ծառայության տվյալներով` Մոսկվայում օգոստոս ամսին խցանումների միջին բալն ավելացել է 30 տոկոսով:
Ծառայությունից տեղեկացրել են, որ վերջին շաբաթվա ընթացքում խցանումների մակարդակը 40 տոկոսով ավել է եղել, քան ամբողջ ամառվա ընթացքում գրանցված ամենաազատ շրջանում` հուլիսի վերջին շաբաթում:
ՌԴ մայրաքաղաքի ճանապարհներին իրավիճակը վատացել է հաճախ տեղացող անձրևների, ինչպե նաև սկսվող ուսումնական տարվա համար բազմաթիվ մոսկվայաբնակների վերադառնալու պատճառով:











































