Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ Լյան Գուանլեն այցով ժամանել է Հնդկաստան: Սա վերւջին 8 տարիների ընթացքում չինական ՊՆ ղեկավարի առաջին այցն է Դելի, հաղորդում է BBC-ն:
Շրի Լանկայում մամլո ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով` գեներալ Լյան Գուանլեն ընդգծել է, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Հարավասիական տարածաշրջանի հարևանների հետ հարաբերություններին` ելնելով տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու նկատառումներից:
Չինաստանի և Հնդկաստանի միջև տարածքային վեճը շարունակվում է 50 տարի առաջ երկու երկրների միջև սկսված զինված հակամարտությունից ի վեր:
Տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու համար Պեկինի և Դելիի պայքարն ուժեղանում է:










































