Հարցմանը մասնակցած կանանց մոտ 50%-ը պատրաստ է ամուսնուն ներել միայն մեկ դավաճանություն: Բայց տղամարդկանց մեծամասնությունը պատրաստ չէ ներողամիտ լինել իրենց կանանց հանդեպ նույնիսկ մեկ սիրավեպի համար:
Ինչպես հաղորդվում է Raut.ru կայքում` հարցված 2000 կանանց և տղամարդկանց մոտ 89%-ը հայտարարել է, որ անհավատարմությունը ամենադժվար խնդիրն է, որից հետո գրեթե անհնար է վերականգնել հարաբերությունները:
Նրանք, ովքեր ամուսնական անհավատարմության են բախվել, հայտնել են, որ հարաբերությունները փրկելուն նպաստել է զուգընկերոջ ազնվությունը: Սակայն մարդիկ ցանկանում են վստահ լինել, որ դավաճանությունը այլևս չի կրկնվի:







































