Սիրիա ռազմական ներխուժումն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմը:
Նրա խոսքով` զինված միջամտությունը կնշանակի դիվանագիտական ջանքերի տապալում: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ մեծ մասամբ կառավարությունն է պատասխանատու արյունահեղության դադարեցման համար, քան թե ընդդիմությունը:
Լահդար Բրահիմը հատուկ հանձնակատար է նշանակվել մեկ շաբաթ առաջ, այն բանից հետո, երբ Քոֆի Անանը վայր դրեց իր լիազորությունները: Նա համարվում է աշխարհի առաջնակարգ դիվանագետներից մեկը: Բրահիմը մասնակցել է մի քանի բարդ հակամարտությունների լուծմանը Լիբանանում, Իրաքում և Աֆղանստանում: