Չինաստանի Սիչուան նահանգում սողանքի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 14-ը համարվում է անհետ կորած: Հողային փլուզման հետևանքով լրջորեն վնասվել է հիդրոէլեկտրակայանը: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` հղում անելով տեղի իշխանություններին:
Վթարից մանրամասներ չեն հաղորդվում: Փրկարար ծառայությունները շարունակում են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները:
Վերջին օրերին Սիչուան նահանգը հայտնվել է բնական և տեխնածին աղետների կիզակետում: Չորեքշաբթի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 43 մարդ: RIA Novosti-ի փոխանցմամբ` 3 մարդ շարունակում է «թակարդված» մնալ հանքում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:











































